Հայաստան Քաղաքականություն 

Պահանջում էին նստացնել Տեր-Պետրոսյանին, բայց ես համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ. Ռոբերտ Քոչարյան. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ»-ը գրում է.

«Օրեր առաջ մենք գրավոր հարցեր էինք ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այսօր ստացել ենք դրանց պատասխանները։ Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Հրապարակում»։ Այսօր տեղադրում ենք մի հատված ծավալուն հարցազրույցից․

««Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «Պողոսների» թերաժեք հոգեվիճակի մասին: Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է և լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետևանքային կապեր փնտրելը անիմաստ է: 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից