Հասարակություն Մշակույթ 

Հայկական երկու օբյեկտ հայտնվել է վտանգված ժառանգության եվրոպական ցանկում

analitik.am

«Europa Nostra»-ն հրապարակել է 2020 թ. ոչնչացման եզրին գտնվող մշակութային 14 օբյեկտների ցանկը:

Այդ ցանկում տեղ է գտել նաև հայկական մշակութային ժառանգությանը պատկանող 2 օբյեկտ՝ Տավուշի Խորանաշատ վանքը և գինու կարասը:

Խորանաշատ վանքը 13-րդ դարի առաջին կեսին հիմնադրել է հայ պատմաբան և վանական Վարդապետը՝ Հովհաննես Տավուշեցին: Խորանաշատը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր կրթական, գիտմշակութային և աստվածաբանական կենտրոններից է եղել:

Եվրոպական ցանկում տեղ են գտել նաև Ալբանիայի ազգային թատրոնը, Իտալիայի Սամեզոնո ամրոցը, Ֆինլանդիայում գտնվող Տապիոլա լողավազանը և այլն:

Նույն շարքից