Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն այսօր այդպես էլ չշնորհավորեց Բակո Սահակյանին

analitik.am

Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է:

Արցախի նախագահ Բակո Սահակյանին օրվա կապակցությամբ շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ում խոսքերով, եթե մայիսյան եռատոնը ռազմական հաղթանակների ընդհանրացումն է, ապա դեկտեմբերյան եռատոնն այդ հաղթանակների իրավական ձևակերպումն է դեռ 1991 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած: Այն վկայում է ինքնիշխան Արցախում անկախ պետականության կայացման և ժողովրդավարության գործընթացների անշրջելիության մասին:

Հայաստանի բարձրագույն իշխանությունից շնորհավորանքներն այսքանով ավարտվել են:

Հայկական երկրորդ հանրապետությանը տոնի կապակցությամբ չեն շնորհավորել ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նույն շարքից