Միջազգային Քաղաքականություն 

Դեմոկրատները պաշտոնական մեղադրանք են ներկայացրել Թրամփի դեմ

analitik.am

ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության անդամները իմպիչմենտի շրջանակներում առաջ քաշված մեղադրական եզրակացությամբ 2 հոդված են հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:

Մեղադրանքները հնչեցրել են պալատի խոսնակ Նենսի Փելոսին և դատական գործընթացների հարցերով կոմիտեի ղեկավար Ջերոլդ Նադլերը:

Նադլերի ղեկավարած կոմիտեն առաջին հերթին մեղադրել է Թրամփին իշխանության չարաշահման մեջ: Դեմոկրատները Թրամփին մեղադրում են նրանում, որ նա հետաձգել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը՝ փոխարենը պահանջելով հետաքննել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենին և նրա որդի Հանթեր ին:

Թրամփին մեղադրում են նաև Կոնգրեսի գործունեությանը խոչընդոտելում՝ մատնանշելով այն, որ նա չի թույլատրել իր օգնականներին տեղեկատվություն տարածել իմպիչմենտի հետաքննության շրջանակներում:

Երկու մեղադրանքներն էլ կդիտարկվեն  իրավաբանական կոմիտեի կողմից մյուս շաբաթ:

Նույն շարքից