Հասարակություն 

7 մարդու կյանք խլած Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և այն դատարանում է։

Զոհվածների հարազատներից տեղեկացանք, որ դատական առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 13-ին, ժամը 15-ին՝ Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում։

Այս գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ։ Զոհվածների իրավահաջորդները մտավախություն ունեն, որ ամեն գնով փորձում են մեղմացնել ավտովթարի պատճառ դարձած «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի մեղքը։

Ի դեպ, վերջինիս շահերի պաշտպանը Սեդա Սաֆարյանն է։

Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է 7 մարդու մահ, և 4 անձի առողջությանը պատճառվել են միջին և ծանր մարմնական վնասվածքներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից