Հասարակություն 

Դատարանը կալանավորեց հանրապետությունը ցնցած զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին

analitik.am

Դեկտեմբերի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն վարչության հատկապես կարևոր գործեով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանն ու Հուսիկ Կարապետյանը միջնորդություններ են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 23-ամյա Էդգար Խուրշուդյանի, Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Անդրանիկ Խլխաթյանի, 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչների միջնորդությունները և նշված անձինք կալանավորվել են։ Վերջիններս կասկածվում են վերջին օրերին հանրապետությունը ցնցած դիմակավորված, զինված զենքի նմանվող առարկաներով ու դանակներով մի քանի ավազակային հարձակումներ կատարելու մեջ։

Քննիչները հայտնաբերել են նաև գողացված ապրանքների մի մասը, ինչպես նաև դիմակներ, որպես զենք օգտագործվող զենքեր ու դանակներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կալանավորվածներից Է. Խուրշուդյանը ավազակային հարձակման ենթարկվածներից Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ՝ 75-ամյա Մանյա Խ-ի թոռն է, իսկ Գ. Մեսրոպյանն ու Ա. Հովհաննիսյանը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Նույն շարքից