Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել փոխըմբռնման մթնոլորտում: Այս մասին հայտնում է Լայֆը։
«Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում, որը տեղի է ունեցել, կարծում եմ, փոխըմբռնման մթնոլորտում, առաջին հերթին կապված էր աշխարհում տիրող իրավիճակի համար Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատասխանատվության հետ»,-ասել է Լավրովը:
Ըստ նրա, հանդիպմանը բարձրացվել են ռազմավարական կայունության և զենքի վերահսկման թեմաները: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Պարսից ծոցում ճգնաժամը կանխելու համար:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Վաշինգտոնում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ավելի վաղ հանդիպում է եղել նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: