Հասարակություն 

Կադիրովը խոսել է Լուժկովի մահվան մասին

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տելեգրամի իր ալիքում արձագանքել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի մահվանը:

«Յուրի Լուժկովը Չեչնիայի իրական բարեկամն էր»,-գրել է Կադիրովը:

Կադիրովը հիշեցրել է, որ դեկտեմբերի 10-ին կյանքից հեռացած Լուժկովն օգնել է Չեչնիայի մշակույթի գործիչներին, պատերազմից հետո այցելել է Գրոզնի, ինչպես նաև աջակցել է այն տարիներին կառուցվող առաջին դպրոցներից մեկի շինարարությանը:

Հիշեցնենք, որ 1992-2010 թվականներին Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Լուժկովը մահացավ 83 տարեկան հասակում, Մյունխենի հիվանդանոցներից մեկում:

Նույն շարքից