ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ խոսել է ազգայնականների հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպման մասին։ Այս մասին հայտնում է Լայֆը:
Նա նշել է, որ Նեզալեժնայան անընդհատ խնդրում է «թույլ տալ, որ զորքերը փակեն սահմանը», բայց Ուկրաինայի նախագահի և ազգայնականների միջև վերջին երկխոսությունը կասկածներ է հարուցում այն մասին, թե ինչ է լինելու այդ դեպքում:
«Պատկերացնում եմ, թե ինչ կսկսվի հաջորդիվ: Մենք տեսանք, թե ինչպես է Զելենսկին քննարկում անցկացրել ազգայնականների հետ: Պարզ չէ, թե ով է այնտեղ ավելի ուժեղ և ով է առաջնորդելու ազգայնականներին»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը: