Հասարակություն 

Ամերիկյան ռազմական բազայի մոտ հուժկու պայթյուն է հնչել

analitik.am

Աֆղանստանում, ամերիկյան ռազմական բազայի մոտ հուժկու պայթյուն է հնչել: Այս մասին հայտնում է Pajhwok-ը:

Պայթել է ականապատ ավտոմեքենա, հնարավոր է՝ կան զոհեր:

Նախնական տեղեկություններով, տուժածների թվում քաղաքացիական անձինք կան:
Պայթյունի վայրից քիչ հեռու կա դպրոց, ինչպես նաև հոսպիտալ:

Նախ տեղեկություններ են տարածվել, որ հարձակման թիրախը եղել են ՆԱՏՕ-ի ուժերը, սակայն ավելի ուշ նշվել է, որ թիրախը եղել է հիվանդանոցը:

Tolo News-ն իր հերթին հայտնում է, որ պայթյունից հետո բախում է սկսվել հարձակվողների և արտասահմանցի զինվորականների միջև:

BBC-ն տեղեկացնում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

 

Նույն շարքից