Հասարակություն 

Ինչու է ՊԵԿ-ը փամփուշտներ ձեռք բերել

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն փամփուշտներ է ձեռք բերել, դրանք գնելու համար հայտարարել է մրցույթ։ Մեր ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որտեղ նշված է փամփուշտներ ձեռք բերելու մասին․ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ստորեւէ ներկայացնում է իր կարիքների համար փամփուշտների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում պայմանագիր կնքելու որոշման մասին տեղեկատվությունը»։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցինք՝ ինչի՞ համար են փամփուշտները, ինչի ի պատասխան ասաց․ «ՊԵԿ-ը իրավապահ մարմին է, ունի զինանոց, հետևաբար, ձեռք է բերում նաև փամփուշտներ»։

ՊԵԿ-ի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանն էլ պարզաբանեց, որ փամփուշտները հարկավոր է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից