Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Մենք ուզում ենք, որ Ամանորին երեխաները նայեն ոչ թե հարևանների սեղաններին, այլ՝ բեմերին. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մենք ուզում ենք, որ Ամանորը Հայաստանում ավելի լայն միջավայրում նշելու համար հարթակ ստեղծել: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքերով, Հայաստանում մարդիկ Ամանորը նշում են հիմնականում տանը փակված՝ ընտանիքի անդամների հետ:

«Մենք ուզում ենք ամանորյա ընտանիքի շրջանակն ավելի մեծացնել, ինչը չի հակադրվում այն ավելի փոքր միջավայրերում նշելու ավանդույթին: Մեկը մյուսին այս պարագայում կարող են շարունակել, ավելի լավ միջավայր ստեղծել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 5-6-ը Երևանի կենտրոնում միջոցառումներ են լինելու։

«Ես նախագծերը տեսել եմ, բոլորովին նոր գեղագիտություն, միջավայր ենք ստանալու: Դեկտեմբերի 21-ից ամեն օր համերգներ են լինելու: Մենք ուզում ենք այնպես անել, որ երեխաները ոչ թե նայեն իրենց հարևանների սեղաններին, այլ բեմերին, տեսնելու ինչ-որ նոր բան ունենան, իրենց վիզուալ գեղագիտությունը զարգացնեն, ոչ թե իրենց ու հարևանների սեղաններին նայելով ու համեմատելով, այլ բեմերին նայելով»:

Վարչապետը հայտնեց, որ տոնական օրերին Երևանում լինելու են դասական համերգներ, թատերական ներկայացումներ, որոշակի ժամերին բաց են լինելու թանգարանները. «Շատ կարևոր է, որ մենք ունենանք, կարողանանք զարգացնել կուլտուրան, որ Ամանորի օրերին կարելի է ավելի քիչ գումար ծախսել սովորաբար փչացող սննդի վրա և այդ գումարով դասական համերգ, թատրոն գնալ»:

 

Նույն շարքից