Այս նախագիծը որևէ ձևով չի նպաստում քաղաքական իշխանության կողմից բարձրացված ճգնաժամի լուծմանը: Խորհրդարանում ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ում խոսքերով, իրականում որևէ ճգնաժամ էլ չկա:
Սիմոնյանը նշեց, որ արդյունքում լինելու է մի իրավիճակ, երբ իշխանությունների ընտրած նպատակների և միջոցների միջև անդունդն անընդհատ մեծանալու է. «Դուք նախագծով խրախուսում եք, ինստիտուցիոնալ մակարդակի եք հասցնում ու օրինականացնում անաշխատ եկամուտը: Անձինք, ովքեր ձեր կարծիքով ոնտահարել են սահմանադրությունը, հենց ձեր առաջարկությամբ, հարկատուների գրպանի հաշվին գնում են հանգստի: Դուք նրանց ուղարկում եք երիտասարդությունը վայելելու՝ փոխարենը ստանալով քաղաքական ինչ-ինչ դիվիդենտներ»:
Պատգամավորի խոսքերով, նախագիծը ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ սոցիալական տրամաբանություն ունի. «Նման անտրամաբանական եղանակներով դուք չեք կարող ձեր առջև դրված խնդիրը լուծել: Մենք դեմ ենք քվեարկելու»: