Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Զոհրաբյանն իշխանություններին մեղադրեց թավշյա հեղափոխության հռչակած արժեքներին դեմ գնալու մեջ

analitik.am

Այս նախագծով դուք լեգիտիմացնում եք պորտաբուծությունը, մարդկանց, ում համարում եք հանցագործ, պարգևատրում եք: Խորհրդարանում ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Սա տրամաբանական չէ, այստեղ իրավական մոտիվացիա չկա, սա քաղաքական պրեսինգ է, քաղաքական գործիք է մի կառույցի նկատմամբ, որի հետ իրավական հաշվեհարդար չեք կարող տեսնել: Բնականաբար դրա համար էլ գնում եք քաղաքական այս գործարքի ճանապարհով»,-ասաց Զոհրաբյանը:

ԲՀԿ-ականը նշեց, որ կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է. «Այս ընթացքում որևէ իրավական հիմնավորում չի հնչել, հնչել են միայն քաղաքական հիմնավորումներ: Սա ժողովրդավար չէ, հակաժողովրդական է, հակասում է ձեր իսկ հռչակած թավշյա ժողովրդավարության արժեքներին, որ այլևս որևէ դատարանի վրա քաղաքական պրեսինգ չի լինելու: Մենք դեմ ենք քվեարկելու»:

Նույն շարքից