Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք չենք ասել, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծմանը. Մակունցը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ նախագծի մասին

analitik.am

Խնդրում եմ, որ մանիպուլյացիայով չզբաղվեք, մենք երբեք չենք ասել, որ ՍԴ դատավորները պետք է հեռանան, քանի որ մեր դուրը չեն գալիս: Խորհրդարանում ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ դիմելով Նաիրա Զոհրաբյանին:

Մակունցի խոսքերով, Իմ քայլը խմբակցությունից որևէ մեկը չի խոսել դատավորներին գնդակահարելու, այրելու ինկվիզիցիայի մասին. «Մանիպուլյացիայի մի ենթարկեք: Իմ քայլը խմբակցության կողմից նման արտահայտություններ չեն եղել»:

Իմքայլականը նշեց, որ ԲՀԿ-ն մերժում է ցանկացած փոփոխություն. «Մենք երբեք չենք ասել, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծման, չի եղել նման արտահայտություն: Մենք ասում ենք, որ ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր և այս քայլը կարող է հանդիսանալ դրանցից մեկը:

Այս նախագծով մենք առաջարկում ենք խորքային բարեփոխումներ իրականացնել համերաշխության մթնորտում, իսկ դա չի լինում միակողմանի: Սա ձեռքսեղմման առաջարկի նախագիծ է, որով կարող են մեկնարկ տրվել դատաիրավական համակարգում խորքային փոփոխություններ իրականացնելուն: Իմ քայլը կողմ է քվերակելու նախագծին»:

Նույն շարքից