Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Խնդիր կա՞. Իմ քայլը 20 րոպե ընդմիջում վերցրեց ՍԴ դատավորների մասին նախագծի քվեարկությունից առաջ

analitik.am

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագիծը: ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու, Իմ քայլը՝ կողմ:

Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծն անցավ բացառապես Իմ քայլի ձայներով: Ընդ որում, Իմ քայլի պատգամավորներից 18-ը քվեարկել էին գրությամբ:

Քիչ առաջ նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց Իմ քայլը խմբակցության կողմից: Հնարավոր է, որ ձայների խնդիր կա, ու մեծամասնությունը կարող է տապալել քվեարկությունը:

Նույն շարքից