Հայաստան Քաղաքականություն 

Պարոն Միրզոյան, այդպես չէ՞. ԲՀԿ-ական պատգամավորը՝ Արարատ Միրզոյանին

analitik.am

Մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան: Ընդդիմությունն, ինչ խոսում է, ասում եք մանիպուլյացիա է անում: Խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Ավելի վաղ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանին մեղադրել էր մանիպուլյացիա անելու մեջ:

«Ի՞նչ անենք, ձայն չհանե՞նք, սա մնջախաղի թատրո՞ն է, ձեռքերով չգիտեմ ինչ նշաններ ցույց տա՞նք: Անհարմար է: Եկեք իրար նկատմամբ հարգանքը չկորցնենք: Դուք ձեր կարծիքն եք ասում, մենք էլ՝ մեր: Պարոն Միրզոյան, այդպես չէ՞»,-դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ասաց Պետրոսյանը:

Պետրոսյանը հիշեցրեց, որ պատգամավորն առաջնորդվում է իր խղճով ու համոզմունքներով. «Ինչ ասում ենք, ասում եք, որ մանիպուլյացիա է»:

ԲՀԿ-ից Շաքե Իսայանն իր հերթին Արարատ Միրզոյանին հիշեցրեց, որ պետք է լինել ոչ միայն Իմ քայլի, այլ նաև ամբողջ ԱԺ-ի նախագահը:

Նույն շարքից