Հասարակություն 

Վլադիմիր Պուտինը խոսել է իր զոհված եղբոր մասին

analitik.am

Շրջափակման ժամանակ զոհված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եղբոր գերեզմանը գտել են որոնողական ջոկատի կամավորները: Այս մասին Ռուսաստանի ղեկավարն ասել է Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի նիստում։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Պուտինը նշել է, որ իր եղբորը թաղել են Սանկտ Պետերբուրգի Պիսկարևսկիի եղբայրական գերեզմանատանը։ Պետության ղեկավարն ասել է, որ իր ծնողները չեն իմացել, թե որտեղ է եղբոր մարմինը․ «Ուղղակի թուղթ են ուղարկել նրանց՝ տեղեկացնելով, որ մահացել է շրջափակման ժամանակ»,-ասել է Պուտինը։

2015 թվականին Ռուսաստանի նախագահը «Русский пионер» ամսագրում հրապարակել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ իր ընտանիքի կյանքի մասին հոդված. նախագահը մանրամասն պատմել է, թե ինչպես է կռվել հայրը, ինչպես է փրկել մորը շրջափակման ժամանակ և ինչպես է մահացել ավագ եղբայրը: Այդ ժամանակ նա նշել է, որ արխիվներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կարողացել է տեղեկանալ եղբոր թաղման վայրի մասին:

Նույն շարքից