Հասարակություն Տեսանյութեր 

Վլադիվոստոկում ուժեղ ձնաբքի պատճառով տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում տուժել է 6 մարդ /Տեսանյութ/

analitik.am

Վլադիվոստոկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում տուժել է 6 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ճանապարհային ոստիկանությանը։

Նշվում է, որ բախվել են մոտ 50 ավտոմեքենա։ Ավելի ուշ հայտնվում էր 20 ավտոմեքենայի բախման մասին։

«6 մարդ դիմել է բժշկական օգնության, նրանք վթարի վայրից անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտովթարի արդյունքում վնասված ավտոմեքենաների թիվը դեռևս հաշվարկվում է»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Նույն շարքից