Հասարակություն 

Սկսվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը

analitik.am

Քիչ առաջ Պոլսի հայոց 85-րդ պատրիրաք է ընտրության գործընթացը սկսվել է։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ի թղթակիցը Ստամբուլից։

Պատրիարքի ընտրությունը տեղի է ունենում այսօր առավոտյան Պոլսի հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից պատրիարքարանում հավաքվել են համայնքի կողմից ընտրված բոլոր աշխարհիկ 103 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։

Նշենք, որ  դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրության ժամանակ  առավել շատ ձայներ ստացել էին Սահակ եպիսկոպոս Մաշայանի կողմնակիցները։ Ուստի սպասվում է, որ հավանաբար պատրիարք կընտրվի հենց Մաշալյանը։

Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունենում 3 փուլով: Ըստ այդմ՝ 1-ին փուլում դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել է 17  հոգևոր պատվիրակ: Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչներն ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ են, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Նույն շարքից