Հասարակություն 

50-60 դոլարով Հռոմ կամ Մյունխեն չվերթ կատարող մինչև 120 տեղանոց ինքնաթիռը հազիվ կծածկի վառելիքի ծախսը. Եգանյան

analitik.am

Զոհրապ Եգանյանն իր էջում գրում է.

«Պարզվում է՝ տևական ժամանակ է, ինչ հարևան Վրաստանում լուրջ քննարկում է գնում այն մասին, թե ինչու պետությունը չի սուբսիդավորում ազգային ավիաընկերությանը և տարեկան 10 և ավել միլիոն դոլար է փոխանցում էժան ավիատոմսեր առաջարկող ընկերություններին: Վրաստանում նույնպես սկզբնական շրջանում պետությունը չի խոստովանել, որ պետբյուջեից փող են տալիս նման ընկերությունների, որպեսզի էժան ավիատոմսեր վաճառեն:

Ինձ փոխանցեցին, որ երկրի էկոնոմիկայի նախարարը հաստատել է, որ իրականում այդ գումաները գնում են ոչ ուղղակիորեն, բայց պետական այլ հաստատությունից՝ Թբիլիսիի օդանավակայանի բյուջեից:

Վրաստանում ապրող ու աշխատող ոլորտի պրոֆեսիոնալներից մեկին հարցրի, թե հնարավո՞ր է լինի իրավիճակ, երբ պետությունը չսուբսիդավորի, ինձ վստահեցրին, որ դա բացառված է ու ինչ որ կերպ հարկատուներն են վճարում այ գումարը՝ կախված, թե իրականում ինչ պայմանավորվածություն է եղել ու ինչպես է փոխանցվելու այդ գումարը:

Ինձ վստահեցրին նաև, որ գալու է մի օր, երբ Վրաստանի նման մեր իշխանություններն էլ ընդունելու են, որ պետբյուջեից ուղղակի կամ անուղակի գումար է գնում այդ ընկերություններին:

Այստեղ մնում է տալ նույն հարցը, ինչը որ տալիս են վրաց քաղաքական գործիներն իրենց իշխանություննեին՝ ի՞նչու չենք կարող 7-8 օդանավի լիզինգով ազգային ուղևորափոխադրող զարգացնել: Մի տեսակ ներքին համոզմունք ունեմ, որ էժան ավիատոմսերի թեմայում ամեն ինչ չէ, որ հայտնի է:

Ի դեպ՝ օրինակ 50-60 դոլարով Հռոմ կամ Մյունխեն չվերթ կատարող մինչև 120 տեղանոց ինքնաթիռը հազիվ կծածկի վառելիքի ծախսը: Մեկ տոնան, ըստ իմ զրուցակիցների՝ 1000 դոլար է, իսկ Թբիլիսի -Մոսկվա չվերթի համար պահանջվում է 6-7 տոննա վառելիք:

Նույն շարքից