Հայաստան Քաղաքականություն 

Ես գիտեմ, որ իմ այս ելույթից հետո ֆեյքերը սկսելու են հայհոյել ինձ. Գևորգ Պետրոսյան

analitik.am

ՍԴ այս կազմը ձեռնտու չէ գործող իշխանություններին, որովհետև այս կազմի պայմաններում հնարավոր չէ ի կատար ածել այնպիսի ցանկություններ, ինչպիսին է օրինակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Դրա համար նրանք ուզում են ՍԴ-ն համալրել խոնարհ, հեզ դատավորներով, որպեսզի կարողանան կյանքի կոչել նման նախաձեռնությունները: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու վերաբերյալ նախագծի մասին, որն այսօր ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովում:

Պետրոսյանի խոսքերով, ինքը գիտի, որ իր ելույթից հետո ֆեյքերն իրենց ժամանակը տրամադրելու են իրեն հայհոյելու համար, սակայն դա իրեն այնքան է հետաքրքրում, որքան թռչնագրիպի վարակը կարող էր հուզել Մովսես Խորենացուն. «Նրանք ցանկանում են մեզ հունից հանել, որ մենք ինչ-որ արտահայտություններ անենք, ինչից հետո կասեն, որ մենք հակահեղափոխական ենք»:

«Մենք ուզում ենք վերացնել թշնամանքի մթնոլորտը, հարցերը լուծել իրավական հարթության մեջ, մենք անձնական շահ չենք հետապնդում: Այս իշխանությունները նախկիններին մեղադրում են մի բանի մեջ, ինչը հիմա իրենք են անում, ուզում են բոլոր կառույցները ծառայեցնել իրենց: Միակ կառույցը մնացել է ՍԴ-ն»,-ասաց Պետրոսյանը, ում խոսքերով իրենք Հրայր Թովմասյանի կամ ՍԴ այս կազմի պաշտպանները չեն, սակայն ուզում են, որ ամեն ինչ լինի օրենքին համապատասխան:

Նույն շարքից