Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ կարող են Հրայր Թովմասյանին «ֆռռցնել» ու թոշակ չտալ, եթե նա գնա վաղաժամ թոշակի

analitik.am

Պատկերացնենք, որ Հրայր Թովմասյանը տրվում է գայթակղությանը, գնում է թոշակի ու ամեն ամիս 1 միլիոն 300 հազար դրամ թոշակ է ստանում: Որքանո՞վ նա կարող է համոզված լինել, որ ինչ-որ պահից իշխանությունները չեն հրաժարվի վճարել այդ գումարները: Դիմելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին՝ հարցրեց լրագրողներից մեկը:

«Հրայր Թովմասյանը բոլոր հնարավոր գայթակղություններին արդեն հասցրել է տրվել և այլևս չեմ կարծում, որ կտրվի: Հրայր Թովմասյանը երբեք որևէ բանի մեջ վստահ չպետք է լինի»,-ասաց Սիմոնյանը:

Ճշտող հարցին՝ հնարավոր է արդյո՞ք գա ինչ-որ ժամանակ, որ որևիցե օրենսդրական փոփոխություն լինի, ինչի արդյունքում կեսնաթոշակները չեն տրվի, Սիմոնյանն ասաց, որ որևիցե խորամանկություն ընդունված օրենսդրական նախաձեռնության մեջ չկա. «Օրենքը կա, ընդունվել է, գործելու է: Սա խաբկանք չէ որևիցե դատավորի համար»:

Նույն շարքից