ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Կիևին հատկացվելիք տնտեսական աջակցության ընդլայնման մասին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Բայդենի խոսքով՝ ներկա պահին հատուկ խումբ է աշխատում Ուկրաինային ուղիղ տնտեսական օգնության ընդլայնման համար: Նա նաև հայտնել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն այժմ քննարկում է stand-by ծրագրով աջակցության երկրորդ տրանշի տրամադրումը (վարկ, որը տրամադրվում է ԱՄՀ-ի անդամ երկրներին՝ որոշակի նպատակով):
Նշվում է նաև, որ ֆինանսական և տնտեսական օգնությունից բացի ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինային այլ ոլորտներում հնարավոր օգնություն ցուցաբերելու հարցը: