Տեսանյութեր Քաղաքականություն 

Արցախի նախկին վարչապետն ասաց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում «կարմիր գծերը»

analitik.am

Բանակցային գործընթաց չկա ու վերջին 10-15 տարում որպես այդպիսին չեն էլ եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, ում խոսքերով, բանակցություններ չեն կարող լինել, եթե չկա գլխավոր կողմը՝ Արցախը. «Ընդամենը հանդիպումներ են եղել»:

Հարությունյանը նշեց, որ այսօր ևս բանակցություններ չկան. «Ընդամենը կոշտացել է մեր դիրքորոշումը, որը ներկայացնում է Հայաստանի իշխանությունը. Արցախի ինքնորոշման իրավունքը, անկախությունը սակարկման թեմա չէ, դրանք չեն կարող լինել բանակցությունների թեմա: Իսկ հետագան կախված է նրանից, թե ինչպես մեր նախապայմանները կընդունեն Ադրբեջանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»:

Հարությունյանի խոսքերով, եթե որևէ իշխանություն գնա հարցի կարգավորման այն լուծմանը, որը չի լինի ժողովրդի սրտով, ստիպված կլինի հրաժարական տալ:

Նույն շարքից