Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես քծնող չեմ. Արայիկ Հարությունյանը չգիտի, թե ում է Ռոբերտ Քոչարյանը նկատի ունեցել, երբ ասել է, որ Արցախը չպետք է ունենա քծնող նախագահ

analitik.am

Ես չեմ կարող ասել, այդ հարցը կարող եք ուղղել երկրորդ նախագահին: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրեն է նկատի ունեցել Ռոբերտ Քոչարյանը, ում խոսքերով, Արցախը չի կարող ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ՝ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին:

«Ինչ վերաբերում է քծնելուն, ապա ես երբեք չեմ քծնել, եթե քծնել իմանայի, կքծնեի գործող իշխանություններին: Ես աշխատանքային նորմալ հարաբերություններ եմ ունեցել, գոհ եմ եղել մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ Արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու չեն դիմադրել, եթե դժգոհ են եղել, Հարությունյանը նշեց, թե գիտեին, որ այն իշխանությունները, որոնք կշեղվեն Արցախյան խնդրի մասով ճիշտ ուղուց, հրաժարական են տալու:

Հարությունյանի խոսքերով, հիմա Հայաստանի իշխանություններն ընտրել են այն կուրսը, որի մասին Արցախի ժողովուրդը խոսում է արդեն 30 տարի:

Նույն շարքից