Հասարակություն 

1997 թվականին Հայաստանի իշխանությունները քննարկում էին ազատագրված տարածքները հանձնելու մասին. Արայիկ Հարությունյան

analitik.am

Ես բիզնեսով սկսել եմ զբաղվել 1997 թվականից: Հող եմ մշակել ազատագրված տարածքներում, ինչի համար հպարտ եմ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ այդ հողերը մշակվում են մինչև հիմա, եկամուտն էլ ստանում է  դրանից:

Հարությունյանը նշել է, որ ազատագրված տարածքներում սկսել է հող մշակել այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները քննարկում էին դրանք հանձնելու հարցը. «1997 թվականին Աղդամում ականապատված տարածքներում, ականազերծելով այդ տարածքները, մշակել ենք դրանք: Իհարկե պայթյուններ են եղել ականների վրա: Հող ենք մշակել նաև Ջաբրայիլում՝ սահմանին: Այն մարդիկ, ովքեր ինձ քննադատում են, հարստություն են դիզել արտասահմանում ու այնտեղ գույք են ձեռք բերել, իսկ իմ ձեռքբերումները եղել են ազատագրված տարածքներում»:

Հարությունյանը ասել է, որ ապրիլյան պատերազմից հետո լուրջ կորուստներ է ունեցել, խաղողի այգիները չեն մշակվում, քանի որ վերահսկողության տակ են. «Խոսքը մեծ գումարների մասին է: Ես շարունակելու եմ շենացնել ազատագրված տարածքները»:

Նույն շարքից