Միջազգային Քաղաքականություն 

Լենինն ական է դրել Ռուսաստանի պետականության տակ. Պուտին

analitik.am

Հեղափոխական և ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինն ական է դրել Ռուսաստանի պետականության տակ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին նա խոսել է երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների խորհրդի նիստում, փոխանցում է Լենտան։

Պուտինը Լենինի մասին խոսել է՝ պատասխանելով ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի հարցին արդյո՞ք կարելի է կրկին Ռուսաստան «հորինել»․ «Նա հորինեց Ռուսաստանը նորից, և հիմա մենք չենք կարող հասկանալ, թե ինչ անել Բուտովի պալիգոնի հետ, ինչպես կազմակերպել այնտեղ աշխատանքները, որպեսզի մարդիկ չմոռանան այն մասին, թե ով է պառկած գետնի տակ»,-ասել է նախագահը:

Նույն շարքից