Հասարակություն 

Խելքներս չի կտրել, դրա համար ջուրը 100 տոկոսով գնում է Ադրբեջան. Արայիկ Հարությունյանը՝ Սարսանգի ջրամբարի մասին

analitik.am

Մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ պատերազմի տարիներին տնտեսական բաղադրիչը չի հաշվվել, չի վերլուծվել, ինչի արդյունքում Սարսանգի ջրերի ջրբաշխիչ ցանցը մեր դիրքերից ընդամենը 100-150 մ հեռավորության վրա է: Խելքներս չի կտրել, որ մեր դիրքերն առաջ դնեինք: Սա նաև մեսիջ՝ մեր նախկին ղեկավարներին: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

«Արդյունքում մենք կունենայինք այլ Արցախ՝ տասնյակ հազար հեկտար ոռոգովի տարածքներով: Իսկ այդ բաշխիչ ցանցն այսօր Ադրբեջանի տիրապետության տակ է: Դրա համար էլ զրկված ենք Սարսանգի ջրամբարի ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու հնարավորությունից»,-ասաց նա:

«Երբ ես կոչ էի արել, որ հարց դարձնեն Ադրբեջանի հետ հումանիտար առաքելության հիմնական թեմա, քարտեզի վրա Արցախի տեղը չիմացողները քննադատում էին, թե ուզում եմ ջուրը տալ Ադրբեջանին: Ժողովուրդ, այսօր այդ ջուրը 100 տոկոսով գնում է Ադրբեջանը: Առավելագույնը հնարավոր է 25 տոկոսով բերել Արցախ, ու այդ ուղղությամբ մենք սկսել ենք աշխատել: Նախագիծն արդեն սկսված է»:

Նույն շարքից