Հայաստան Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ու հանդիպել իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանի հետ. Աննա Մկրտչյան

analitik.am

Աննա Մկրտչյանն իր էջում գրում է.

«Վերջապես Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

Հանդիպել է իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանի հետ։ Ու որպես երկրի առաջընթածն արգելակող երկու հիմնական գործոններ խոսել են իրենց անձնական ձեռքբերումներից։

Մասնավորապես՝ Արմեն Սարգսյանը խոսել է իր բիզնես շրջագայությունների ընթացքում նախագահական արարողակարգի գոյության առավելությունների մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ վերանորոգված առանձնատան ու նոր մեքենաների։

Կարծում եմ՝ ՍԴ դատավորներին բարձր կենսաթոշակով խրախուսելու անհրաժեշտություն չկա, որովհետև երկրում ունենք առնվազն երկու օրինակ, թե ինչպես մնալ գործող պաշտոնյա ու ոչինչ չանելով օգտվել արարողակարգային առավելություններից»։

Նույն շարքից