Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մոտ 1 միլիոն դոլար են ծախսել՝ առանց որևէ հիմնավորման ու հաշվարկի. Անի Հովհաննիսյան

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե մարդիկ Ամանորյա տոնական օրերին ուտելիք պատրաստելու, ուտելու փոխարեն թանգարան, թատրոն այցելեն, ապա տոներից հետո հանգստանալու կարիք չեն ունենա: Մյուս կողմից էլ Փաշինյանն ասում է, թե այդքան խոշոր գումարներ են ծախսվել Երևանի բյուջեից, որ տուրիստներ գան, մթերքներ գնեն և դրանից կօգտվեն նաև գյուղացիները, բիզնեսը: Իհարկե, շատ գեղեցիկ երազանքներ են, սակայն մենք ապրում ենք կապիտալիստական աշխարհում, որտեղ ամեն ինչ չոր հաշվարկով է աշխատում, հետևաբար այս երկու մտքերը ոչ միայն օգուտ չեն տա, այլ հակառակը՝ կվնասեն թե բիզնեսին, թե գյուղացիներին, թե տնտեսությանն առհասարակ: Բացատրեմ՝ ինչու.

Տոների ընթացքում նվերներ գնել, հյուրասիրություն կազմակերպել, զարդարանքներ և այլն. Այս ամենի կարևոր նպատակներից մեկը հենց առևտրի խթանումն է: Հետևաբար, եթե մարդիկ սկսում են այս ամենը չանել և դրա փոխարեն այցելել թանգարան ու թատրոն, լրջորեն տուժում են թե գյուղացիները, թե բիզնեսը: Օգտվում են թատրոնները, թանգարաններն ու բրդուճ վաճառողները: Եթե Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ձևով են մարդիկ սկսում տոնական օրերը նշել, ապա ընդհանուր առմամբ միջին վիճակագրական ընտանիքը տոնական օրերին ծախսում է ոչ թե, օրինակ, 200000-400000 ՀՀ դրամ, այլ 40000-60000 դրամ: Բիզնեսի համար անցած տարին ավարտվում և նորը սկսվում է կատասրոֆիկ վատ...

Տուրիստների մասով. Ֆինանսապես կայուն և ապահովված խավը հիմնականում ամիսներ առաջ է որոշում և պլանավորում, թե որտեղ է նշելու Ամանորը: Չեմ կարծում, թե որևէ մեկն իր նախապես պատվիրած տոմսերն ու փաթեթները կչեղարկի, եթե տոներից մեկ ամիս առաջ տեղեկանա, որ Երևանում կրծած տոնածառ են դնելու, Բրեգովիչը համերգով է հանդես գալու, ինքն էլ կարող է «աննախադեպ հնարավորություն» ունենալ և մի բաժակ գինով ու բրդուճով շրջել Երևանի փողոցներով: Նման նախագծերի համար պետք է ունենալ հստակ հաշվարկներ, որպեսզի արդարացված լինի մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար ծախսը բյուջեից: Նման հաշվարկներ չկան, կան ընդամենը սպասելիքներ և հույսեր, որոնցով տնտեսություն չես կարող զարգացնել, այլ կունենաս ընդամենը ծախս և փշրված երազանքներ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից