Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Արայիկ Հարությունյանը հայաստանյան որոշ լրատվամիջոցների անվանեց գլխավոր դավադիր, որոնք փորձում են պառակտել Արցախը

analitik.am

Հայաստանի լրատվությանը, ակտիվ քաղաքական գործիչներին կխնդրեմ ավելի շատ լուսաբանել, ոչ թե միջամտել քաղաքական պայքարին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով պայքարելու է Արցախի նախագահի պաշտոնի համար:

«Ցավոք, ես այսօր միջամտությունը տեսնում եմ: Լրատվությունը պետք է ավելի շատ օգնի Արցախում միասնությունը պահելուն, բայց ես տեսնում եմ հայաստանյան լրատվամիջոցներում պատվիրված հոդվածներ, որոնք միտված են պառակտելու Արցախը: Ուզում եմ կոչս տեղ հասնի բոլորին, քանի որ ամեն նման ստոր, վարկաբեկող, անհիմն հոդված Արցախում խնդիր է առաջացանում: Եթե խոսում ենք դավադրության մասին, ասեմ՝ այն բոլոր լրատվությունները, որոնք նման գործունեություն են իրականացնում, գլխավոր դավադիր քայլերը հենց իրենք են կատարում»,-ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ կարող է հրապարակել, թե ում մասին է խոսքը. «Եթե խնդիր կա, հարցը բարձրացրեք ու պարզաբանում ստացեք: Ամոթ է, պետք չէ Արցախը ներքաշել Հայաստանի ներքաղաքական կյանքի և ընդհանուր քաղաքական պայքարի մեջ՝ փորձելով խանգարել Արցախի առօրյային»:

Լրագրողների հարցին, թե կարող է արդյո՞ք 1-2 անուն հրապարակել, Հարությունյանն ասաց, որ շուտով կանի դա. «Խոստանում եմ այդ բոլոր լրատվությունների անունները ընտրությունների ժամանակ, կամ դրանցից հետո հրապարակել՝ դա անելով ամոթանքով»:

Լրագրողների հետ բանավեժից հետո, թե ինչպես կարելի է լրագրողներին մեղադրել դավադրության մեջ, պետք է անուններ հնչեցնել, Հարությունյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե լրագրողներին, այլ լրատվական կայքերին, որոնք զբաղված են այդ գործունեությամբ:

Նույն շարքից