Այսօր Ժնևում տեղի է ունենալու ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստ, որի շրջանակներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց նկատառումներն են ներկայացնելու «Համընդհանուր պարբերական դիտարկման» շրջանակներում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իշխանությունների ներկայացրած զեկույցի կապակցությամբ։
Նիստին նախատեսված է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի ելույթը։ Ելույթի տեքստը կհրապարակվի առաջիկայում։