Կոստա Ռիկայի օդանավակայանում թեթև շարժիչով օդանավ է վայրէջք կատարել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ նշելով, որ օդանավն իջել է առանց շասսին բացելու:
Ավելի ուշ 49-ամյա օդաչուն հայտնել է, որ շասսիի հետ կապված խնդիրներն առաջացել են թռիչքի ժամանակ: Միջադեպի պահին օդանավում 4 զբոսաշրջիկ է եղել:
Ուղևորներին տեղյակ պահելով իրավիճակի մասին՝ 7-ամյա փորձով օդաչուն սկսել է իջեցնել օդանավը: Արդյունքում նրան հաջողվել է բարեհաջող իջեցնել այն ու փրկել բոլորի կյանքը:
Տուժածներ չկան: