Հասարակություն 

Զինված միջադեպ՝ ադրբեջանա-վրացական սահմանին. Վիրավոր կա

analitik.am

Ադրբեջանական իշխանությունները հայտնում են Վրաստանի հետ պետական սահմանին զինված միջադեպի մասին:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին: Այդ օրն ադրբեջանցի սահմանապահները նկատել են, թե ինչպես է մի հովիվ փորձում Վրաստանի կողմից հատել սահմանը: Դրանից հետո հովվի մոտ 10 շները հարձակվել են ադրբեջանցիների վրա, որոնք ստիպված են եղել կրակ բացել: Կենդանիները գնդակահարվել են: Ավելի ուշ հայտնաբերվել է նաև վիրավոր հովիվը, ով Վրաստանի քաղաքացի է, բայց՝ ազգությամբ ադրբեջանցի:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից