Քաղաքականություն 

Սա ամենահակաժողովրդական խորհրդարանն է. Քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.

«Այս խորհրդարանը չի կարող կենսունակ լինել, այն իր մեջ ճգնաժամ պարունակող կառուցի է։

Ինչո՞ւ։

Հիմնական պատճառները մի քանիսն են։

- Այն չի ներկայացնում Հայաստանի իրական քաղաքական խճանկարը և այդ պատճառով այն չի կարող կատարել իր հիմնական առաքելությունը՝ քաղաքական հիմնական բանավեճերը սահմանափակել խորհրդարանի պատերի ներսում։

- Խորհրդարանի կազմը քաղաքական չէ, այնտեղ մեծամասնություն են կազմում քաղաքական առումով պատահական (շատ մեղմ ասած) մարդիկ,

-Խորհրդարանը ինքնուրույն քաղաքական մարմին չէ։ Դեռևս գործադիր մարմնից այս աստիճան կախված խորհրդարան չի եղել։

- Սա ամենահակաժողովրդական խորհրդարանն է, ինչը շատերի համար կարող է անսովոր հնչել, որովհետև բոլորին ներշնչել են, որ Հայաստանում կատարվել է դեմոկրատական հեղափոխություն և խորհրդարան են մտել «ազնիվ» մարդիկ։ Դեմոկրատիան հիմնված է արժեքների վրա՝ խոսքի ազատություն, պատասխանատվություն, դիմացին լսելը և հարգելը։ Մենք պատգամավորների մոտ այդ հատկությունները չենք տեսնում, իսկ իշխող ֆրակցիայի պատգամավորների հաճախակի օգտագործվող խոսքերը սպառնալիքներն են։ Նման աստիճանի անհանդուրժողականություն անգամ նախկին իշխանությունների ժամանակ չի եղել, եթե չհաշվենք 1996-ին խորհրդարանի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների ջարդը։

Խորհրդարանական ճգնաժամը անխուսափելի է, ավելի ճիշտ, այդ ճգնաժամն այն իր մեջ պարունակում է և սուր դրսևորումները դեռևս առջևում են»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից