Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան ԱՄՆ-ին սպառնում է, որ կդիմի Ռուսաստանին

analitik.am

Թուրքիան կարող է դիմել Ռուսաստանին, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Անկարային F-35 կործանիչներ վաճառել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«C-400 համակարգերը պաշտպանության համար են, ոչ թե հարձակման»,-նաև ասել է թուրք նախարարը:

Թուրք պաշտոնյաներն առաջին անգամը չէ, որ հայտարարում են ռուսական Су-35 կործանիչներ գնելու հնարավոոության մասին, եթե ԱՄՆ-ը հրաժարվի իր ինքնաթիռները վաճառել Անկարային:

ԱՄՆ-ն իր հերթին մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է Թուրքիայում գտնվող C-400-ների միջոցով տեղեկություններ ստանալ 5-րդ սերնդի F-35-երի մասին, դրա համար Թուրքիային զրկում է այդ կործանիչները ստանալու հնարավորությունից:

 

Նույն շարքից