Իսլամաբատ-Մանչեսթեր չվերթի ժամանակ Pakistan International Airlines ավիաընկերության բորդուղեկցորդը հարձակվել է ուղևորներից մեկի վրա:
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուղևորը որոշել է փոխել նստելու տեղը: Բորդուղեկցորդը, նկատելով դա, նախ հայտնել է, որ այն տեղը, որտեղ ուղևորն ուզում է նստել, ավելի թանկ արժե, ապա երկու անգամ հարվածել է ուղևորի դեմքին և պատռել նրա վերնաշապիկը: Ծեծկռտուքը տեղի է ունեցել մյուս ուղևորների և տուժողի կնոջ ներկայությամբ:
Տեղի ունեցածով զբաղվում է ինչպես ավիաընկերությունը, այնպես էլ ոստիկանությունը: