Հասարակություն 

«Տարվա մարդը»

analitik.am

Շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Թունբերգը «Տարվա մարդ» կոչումն Է ստացել Time ամերիկյան հանդեսի վարկածով: Համապատասխան տեղեկատվությունը դեկտեմբերի 11-ին հրապարակվել Է NBC հեռուստաալիքի «Թուդեյ» ծրագրի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավանդաբար դեկտեմբերին Time-ի խմբագրությունը հայտարարում Է «Տարվա մարդուն»: Թունբերգի լուսանկարը զետեղված Է հանդեսի շապիկին: Այս կոչումը շնորհելու որոշակի չափանիշներ չկան. համարվում Է, որ այն ստանում Է նա, ով տարվա ընթացքում առավել մեծ ազդեցությունն Է գործել հասարակության վրա, անկախ այն բանից՝ դրական Է դա եղել, թե բացասական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից