Միջազգային Քաղաքականություն 

Ինչի մասին են խոսում Պուտինի ու Զելենսկիի ժեստերը․ Բացահայտում է մասնագետը /Լուսանկարներ/

analitik.am

Դիմագետ, ժեստերի մասնագետ Սվետլանա Ֆիլատովան բացատրել է Փարիզում տեղի ունեցած «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Վլադիմիր Զելենսկիի և Էմանյուել Մակրոնի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կեցվածքն ու ժեստերը։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Մասնագետի խոսքերով, չորս առաջնորդներից յուրաքանչյուրը «եկել էր իր դիրքորոշմամբ, իր կարծիքով, որը բարձրաձայնելու և պնդելու էր շատ քաղաքավարի և անզիջում»: Այնուամենայնիվ, մասնագետի կարծիքով, Ուկրաինայի նախագահն իրեն այնքան էլ վստահ չի զգացել։

«Զելենսկին շատ է անկանոն շարժումներ արել, և աշխատել է «գտնվել» Մերկելին և Մակրոնին մոտ։ Զելենսկին ուշադիր լսել է նրանց կարծիքները, հետևել է։ Քանի որ Զելենսկին ավելի քիչ փորձ ունի, նա շրջապատված էր թղթերով, ավելին՝ ձեռագիր թղթերով, ինչպես դպրոցականն առաջադրանք կատարելիս»,-ասել է մասնագետ։

Ֆիլատովան նշել է, որ ի տարբերություն Զելենսկիի ՌԴ նախագահը տրամադրված է եղել երկխոսությանը, բայց միևնույն ժամանակ, շատ հստակ ցույց է տվել, որ նույնպես կպնդի իր դիրքորոշումը: Մասնագետը մասնավորապես նշել է, որ Պուտինը վստահ և ազատ է նստել սեղանի շուրջ, մինչդեռ Զելենսկին շատ անհանգստացած էր:

«Զելենսկին նստել է աթոռի եզրին, երբ պատրաստվել է ելույթին, ոտքն ուղղելով աթոռի ետևամաս։ Նա նայել է իր գործընկերներին՝ ձևացնելով, թե չի նայում նրանց կողմ»,-ասել է մասնագետը։

«Նա նման էր դպրոցականի, ով չգիտի, թե որտեղ պետք է նստել։ Ակնհայտ էր, որ նա անհանգստանում էր, երբ զբաղեցնում էր իր տեղը։ Իսկ երբ դասավորել է թղթերը, սկսել է մի փոքր ինքնավստահություն ձեռքբերել»,-նշել է Ֆիլատովան։

Մասնագետի խոսքերով, Զելենսկին իր պահվածքը հարմարեցրել է մնացած առաջնորդների պահվածքին՝ միևնույն ժամանակ փորձելով չշփվել ռուսական կողմի հետ։

Նույն շարքից