Հասարակություն 

Նույնիսկ մղձավանջային երազում չէի պատկերացնի, որ 21-րդ դարի անկախ Հայաստանում իրականություն կդառնա Ջորջ Օրուելի «1984» վեպը. Ավետիք Իշխանյան

analitik.am

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ 1984

Քիչ առաջ իմացա, որ ՀՀ փառապանծ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ինչ-որ օրենք է ընդունել, որը հնարավորություն է տալիս ՀՀ վարչապետին կից Ոստիկանական ծառայությանը գաղտնալսել ՀՀ «հպարտ» քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները։

Մի կողմ թողնենք «հանցագործությունների դեմ պայքարի» անվան տակ քնարերգությունը, նաև մարդու հիմնարար իրավունքների խնդիրները (անձնական կյանքի, կարծիքի և այլն)։ Նույնիսկ մղձավանջային երազում չէի պատկերացնի, որ 21-րդ դարի անկախ Հայաստանում իրականություն կդառնա Ջորջ Օրուելի «1984» վեպը»։

Նույն շարքից