Հասարակություն 

Տարօրինակ է... Արդարադատության նախկին փոխնախարար

analitik.am

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանն իր էջում գրում է.

«Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված ակտերի դատական կարգով վիճարկման համար պետական տուրք սահմանող օրենսդրական նախաձեռնությունն ավելի շատ առաջացնելու է խնդիրներ, քան իրականում լուծելու է դրանք

Ակնհայտ է, որ այսպես կոչված «բալային համակարգի» ներդրմամբ զուգահեռաբար աճելու է նաև վարչական դատարան ներկայացվող հայցերի քանակը, և ստացվում է, որ բացի արտադատական կարգով դրանց պարտադիր բողոքարկման օրենսդրական պարտականությունից, նախատեսում ենք նաև պետական տուրքի վճարում:

Սրան գումարվում են այն անոմալ իրավիճակները, երբ անձը 3000 դրամի վարչական պատասխանատվություն սահմանող ակտերի համար պետք է վճարի 4000 դրամ պետական տուրք: Տարօրինակ է...»:

Նույն շարքից