Հասարակություն Տեսանյութեր 

Պատգամավորը հոսպիտալացվել է ծեծկռտուքից հետո /Տեսանյութ/

analitik.am

Գերագույն ռադայում կրկին ծեծկռտուք են սարքել ուկրաինացի պատգամավորները։ Ինչպես հայտնում է «РБК-Украина»-ն միջադեպը տեղի է ունեցել ագրարային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստից հետո։ Համապատասխան տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Անդրեյ Յակոբչուկը։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անդրեյ Բոգդանցևի և «Ազատություն» կուսակցության պատգամավոր Էդուարդ Լեոնովի ու Իգոր Միրոշնիչենկոյի միջև։ Վերջիններս ցանկացել են հասնել քննարկումից հողի շուկայի վերաբերյալ հարցի հանմանը։

Հայտնի է, որ միջադեպի արդյունքում պատգամավոր Անդրեյ Բոգդանցևը հոսպիտալացվել է։

Նույն շարքից