Հասարակություն 

Վաճառողն արգելել է աղջկան փորձել զգեստը՝ դառնալով նրա արցունքների պատճառը

analitik.am

Անգլիայում հագուստի խանութի տերը հաճախորդուհիներից մեկին հասցրել է արտասվալից վիճակի՝ մատնացույց անելով նրա գիրությունը:

20-ամյա Սոֆի Ռոբերտսը իր ընկերուհու հետ գնացել է խանութ, որպեսզի նոր զգեստ ընտրի: Նա 4 զգեստ է վերցրել, որոնցից մեկը չափսով տարբերվել է մյուսներից: Երբ Սոֆին գնացել է դեպի հանդերձարան, վաճառողը կանգնեցրել է նրան՝ արգելելով փորձել փոքր զգեստը:

Աղջիկը վստահեցրել է, որ զգեստը չի պատռվի և անգամ վճարել է 20 ֆունտ ստերլինգ, եթե նման բան պատահի, սակայն խանութի տերը նորից նշել է, որ ակնհայտ փոքր է զգեստը՝ Սոֆիին անվանելով չափազանց գեր:

Աղջիկը վիրավորվել է նրա խոսքերից և սկսել լաց լինել:

Նույն շարքից