Իրավական Հասարակություն 

Առողջ երեխային պահել են հիվանդանոցում ամսական 1 միլիոնի դիմաց

Ռուս ծնողները երեխային թողել են հիվանդանոցում՝ վճարելով ամսական մոտ 1 միլիոն ռուբլի:

Ծնված օրից հիվանդանոցում ապրող 5-ամյա աղջկա ծնողները թողել են նրան այնտեղ վաղաժամ ծննդաբերությունից հետո:  Ըստ «Комсомольская правда»-ի՝ մի քանի ամիս անց բժիշկները դուրս են գրել երեխային, սակայն մայրը նորից վերադարձրել է նրան՝ ասելով, որ դեռ 3 երեխայի մասին պետք է հոգ տանի:

Հրատարակության տեղեկություններով՝ երեխային ամսական 1 միլիոն ռուբլիով հիվանդասենյակ են վարձել և մոտ 150 հազար ռուբլիով էլ երկու դայակ, որոնք ավելի  հարազատ են դարձել երեխային, քան նրա ծնողները, որոնք հազվադեպ են այցելել նրան: Ծնողները վստահեցրել են, որ աղջիկը հաշմանդամ է և չի կարող ապրել առանց բուժօգնության, բայց թե ինչի դեմ էին նրան բուժում, չեն հայտնել:

2018 թ. երեխայի մասին իմացել են բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, որոնք էլ դատի են տվել նրա ծնողներին: Բժիշկները հաստատել են, որ երեխան լիովին առողջ է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից