Գիտություն Հասարակություն 

Հայտնաբերվել է անիրական համարվող հին եգիպտական գտածո

analitik.am

Հնագետներն առաջին անգամ հայտնաբերել են կոնաձև գլխազարդեր. որոնք կրել են հին եգիպտացիները: Այդ գլխազարդերի պատկերները հաճախ են հանդիպում 3550-2000 տարվա հնություն ունեցող արտեֆակտներում: Սակայն որոշ գիտնականներ դրանք համարում էին անիրական, միայն գեղանկարներին բնորոշ:

Գիտնականները հայտնաբերել են գլխազարդերի մնացորդները 2 կմախքի վրա, որոնց գերեզմանները գտնվում են Ամարնա հին եգիպտական քաղաքի ավերակներում: Այդ բնակավայրը կառուցվել է մ.թ.ա. 1346 թ. Էխնատոն փարավոնի կողմից և գոյատևել մինչև մ.թ.ա. 1332 թ., որից հետո տեղի բնաչությունը լքել է այն:

Հայտնի է, որ կոնաձև գլխազարդերից մեկը պատկանում է 20 տարեկան կնոջ, իսկ մյուսը՝ 15-20 տարեկան անձի, որի սեռը չբացահայտված է:

Գիտնականների կարծիքով՝ կոնն ունեցել է ծիսական նշանակություն և ըստ հին եգիպտացիների հավատալիքների՝ կարողացել է օգնել մահացածներին անդրշիրիմյան կյանքում:

Նույն շարքից