Հասարակություն 

Ես մեզ բոլորիս իմաստություն եւ ուժ եմ մաղթում. Սարգիս Ստեփանյան

analitik.am

Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Լեռների միջազգային օրն է։ Բայց լեռնային երկրում ապրող մարդու համար ամեն օրը պիտի լինի լեռների օր, որովհետեւ դրանք մեր էության, անցած ճանապարհի, դժվարին, բայց հաղթանակած ուղու ամենախոսուն վկաներն են։

Բայց լեռները նաեւ պահանջատեր են, նրանք իրենց զավակներին են ուզում։ Ուստի ես մեզ բոլորիս իմաստություն եւ ուժ եմ մաղթում, հայրենասիրական ոգի ու սթափություն' պատմական Հայաստանի մեր լեռների վրա մի օր հաղթական յարխուշտա պարելու համար...»:

 

Նույն շարքից