Հայաստան Քաղաքականություն 

ԱԺ-ում հայտնված ոչ մի բանի ունակ զանգվածը վերջին մեկ տարվա ընթացքում փայլել է ընդամենը 2 հարցում. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամենայն հավանականությամբ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու խայտառակ օրենքն ընդունած Ատելության կուսակցության պատգամավորները 7-րդ գումարման ԱԺ-ն ցրելուց առաջ նման մի օրենք էլ իրենց համար են ընդունելու:

ԱԺ-ում հայտնված ոչ մի բանի ունակ և ոչ մի բանի մասին զանգվածը վերջին մեկ տարվա ընթացքում փայլել է ընդամենը 2 հարցում՝ ամբիոնից ու լրատվականների էջերում ականջահաճո ճարտասանել և բազմամիլիոնանոց «պրեմիաներ» ստանալ:

Եվ քանի որ միայն կույրը չի տեսնում, որ այս ԱԺ-ն ոչ մի խնդիր չի կարողանում լուծել, լեգիտիմ չէ և չի արտահայտում հանրային տրամադրությունները, ավելին՝ ոչ մի աղերս չունի ստեղծված քաղաքական իրավիճակի հետ, իսկ առանց մանդատի Ատելության կուսակցության տղաներին և աղջիկներին անբովանդակ ճարտասանելու համար «պրեմիաներ» ոչ մեկ չի տալու, ապա մանդատ հանձնելուց առաջ իրենք իրենց օրենքով թոշակ են սահմանելու՝ մանդատը հանձնելուց հետո մանդատ ունեցած ժամանակների վայելքները շարունակելու համար:

Ավաղ, սին հույսեր են: Նման գործարք ոչ մեկ չի առաջարկելու, իսկ եղած խայտառակ օրենքներն էլ չեղարկվելու են»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից