Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի համար

analitik.am

ԱՄՆ Սենատի արտաքին գործերով կոմիտեն հաստատել է Ռուսաստանից С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը  գնելու համար Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը:

Սահմանափակումներ կարվեն 2017 թ. ամռանն ընդունված «Պատժամիջոցների օգնությամբ Ամերիկայի հակառակորդներին հակադրվելու» օրենքի սահմաններում:

Ըստ օրինագծի՝ կսահմանափակվի Անկարայում ամերիկյան ռազմական տեխնիկայի վաճառքը և պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի Պաշտպանության, Ֆինանսների նախարարների և Գլխավոր շտաբի պետի հանդեպ: Բացի այդ՝ Թուրքիային Սիրիայում օպերացիա անցկացնելու համար զենքեր տրամադրող երկրներին կառաջարկվի նույնպես սահմանափակումներ անել:

Փաստաթուղթը պետք է հաստատվի նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո այն ստորագրության կհանձնվի ԱՄՆ նախագահին:

Նույն շարքից