Հասարակություն Տեսանյութեր 

Ես ճանաչում եմ նրան, նորմալ տղա է, երբ սթափ է․ Վարորդը ծեծկռտուք է սարքել շտապօգնության ծառայության անձնակազմի հետ /Տեսանյութ/

analitik.am

Իվանովոյի ոստիկանությունը ստուգում է Սիլիկատնի նրբանցքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ ավտոմեքենայի վարորդը ծեծկռտուք է սարքել շտապօգնության ծառայության ավտոմեքենայի վարորդի հետ: Այս մասին հայտնում է Լայֆը։

Հրապարակված տեսանյութի կադրերում երևում է, որ կապույտ գույնի «Լադան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձում է անցնել ճանապարհի փակ հատվածով, որտեղ կայանված է շտապօգնության ծառայության ավտոմեքենան։

Դրանից հետո, հավանաբար, «Լադա»-ի վարորդին դուր չի եկել այն, որ ստիպված պետք է լինի սպասել, քանի որ այդ ժամանակ շտապօգնության ծառայության ավտոմեքենայի ղեկին ոչ մեկ չի եղել։ Ավելի ուշ, շտապօգնության ավտոմեքենայի վարորդը հայտնվում է և նրանք սկսում են վիճել։ Արդյունքում՝ «Լադա»-ի վարորդը ծեծկռտուք է սարքել, հարվածել բուժաշխատողին ու վարորդին՝ քարեր նետելով նրանց վրա։

Համացանցում օգտատերերից մեկը գրել է, որ ճանաչում է «Լադա»-ի վարորդին․ «Ես ճանաչում եմ նրան: Նորմալ տղա է, երբ սթափ է»,-գրել է նա:

Նույն շարքից